ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Եթե ԲՀԿ-ն ֆինանսապես մեզ օգներ, մենք մեզ մի քիչ ավելի լավ պիտի զգայինք»

«Եթե ԲՀԿ-ն ֆինանսապես մեզ օգներ,  մենք մեզ մի քիչ ավելի լավ պիտի զգայինք»
20.04.2012 | 00:00

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար)

-Ինչպե՞ս է ընթանում կոնգրեսի քարոզարշավը. օրերս ՀԱԿ-ի առաջնորդը հայտարարեց, որ ձեր հանդիպումների ժամանակ մարդկանց թիվը պակասել է:

-Նախ` ինչ վերաբերում է մարդկանց քիչ լինելուն, դա միայն Մասիսի միջոցառմանն է առնչվում, և չի կարելի ընդհանրացնել: Իսկ ընդհանրապես քարոզարշավը նորմալ է ընթանում, միակ խնդիրը խայտառակ անհավասարությունն է: Օլիգարխիան, իշխանությունները մարդկանց կաշառելու, իրենց քարոզչությունն իրականացնելու համար միլիոններ են ծախսում, մինչդեռ ընդդիմությունը նման միջոցներ չունի, եթե ունենար էլ, բնականաբար, ընտրակաշառք չէր բաժանի: Սակայն թիմերին աշխատեցնելու, քարոզչական հնարավորություններն օգտագործելու համար մեծ նշանակություն ունեն դրամական կարողությունները, որտեղ բացարձակ անհավասարություն է: Ըստ էության, ունենք փողի մեջ շփշփացող օլիգարխիա և ընդդիմություն, որը քիչ հնարավորություն ունի իր ուղերձները ժողովրդին հասցնելու:

-Այսինքն, կոնգրեսը ֆինանսական խնդիրնե՞ր ունի:

-Ո՞նց կարող է չունենալ: Ընտրարշավում մեր ամեն մի դոլարի դիմաց իրենք 1000 դոլար են ծախսում:

-Այսօր շատերն են նկատում, որ, քննադատելով իշխանության միայն մեկ թևին՝ ՀՀԿ-ին, ՀԱԿ-ը համագործակցում է մեկ այլ թևի՝ ԲՀԿ-ի հետ: Ի դեպ, այսպիսի տեսակետ հնչում է հաճախ նաև ընդդիմադիր մեկ այլ բևեռից:

-Ես չգիտեմ ու ոչ էլ հետաքրքիր է, թե ով է նման տեսակետ հայտնում: Խնդիրը հետևյալն է՝ այս իշխանությունը ոչ մի թև չունի: Ամենամեծ սխալն այստեղ է, որ իշխանությունը թևերի են բաժանում: Սա մի բռնապետություն է, որի պարագլուխը Սերժ Սարգսյանն է, որը մի քանի օլիգարխներով ստեղծել է հանցավոր ռեժիմ, ու մեր պայքարը հենց դրա դեմ է: Ով համաձայնում է մեզ հետ այս ռեժիմի, ընտրակեղծիքների դեմն առնել, պատրաստ ենք այդ ուժերի հետ համագործակցելու:

-Հստակեցնենք. ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ չի՞ համագործակցում:

-ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է ճիշտ այնքան, որքան ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», որովհետև այս չորս ուժերը ստորագրել են ընտրակեղծիքների դեմն առնելու նպատակով միասնական շտաբ ձևավորելու փաստաթղթի տակ: Այս ուժերը համագործակցում են այդ փաստաթղթի սկզբունքների ներքո:

-ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը սահմանափակվում է միայն ա՞յդ շրջանակով:

-ՈՒրիշ ի՞նչ շրջանակ կարող է լինել:

-Ասում են, օրինակ` ԲՀԿ-ն ֆինանսավորում է ՀԱԿ-ին, ամեն ինչ անում է, որ խորհրդարանում կոնգրեսականների թիվը շատ լինի և այլն, և այլն:

-Եթե ԲՀԿ-ն ֆինանսապես մեզ օգներ, մենք մեզ մի քիչ ավելի լավ պիտի զգայինք:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ